Ազնվամորու և թթի մուրաբայի այս յուրօրինակ բաղադրատոմսը հիանալի այցեքարտ կարող է դառնալ տանտիրուհիների համար:
Ազնվամորու և թթի մուրաբա պատրաստելու համար անհրաժեշտ են՝
թութ – 500 գ
ազնվամորի – 150-200 գ
շաքարավազ – 300-500 գ
ջուր – 80-120 մլ
Ազնվամորու և թթի մուրաբայի պատրաստման եղանակն է.
պինդ և հասած թթի հատիկները լվանալ հոսող ջրով և թողնել, որ ջրքամվի: Հեռացնել պոչիկները: Առատ ջրի մեջ զգուշությամբ լվանալ նաև ազնվամորու առողջ ու ամբողջական հատիկները, ջրքամել:
Կաթսայի մեջ խառնել պտուղներն իրար, ցողել շաքարավազով և թողնել 4 ժամ: Այնուհետև միջին կրակով տաքացնել այնքան, որ հասնի եռման աստիճանի, ապա կրակը թուլացնել: Վրան լցնել եռացող ջուր և մարմանդ կրակով եփել 10 ր: Վերցնել կրակից և թողնել հովանա:
Հովանալուց հետո կրկին եռացնել՝ մարմանդ կրակով 10 ր:
Ազնվամորու և թթի պատրաստի մուրաբան վերցնել կրակից, անմիջապես լցնել նախապես մանրէազերծված ապակե տարաների մեջ և փակել: