Մարդու մաշկի մոտ 80% -ը ծածկված է օգտակար և ախտածին մանրէներով ու բակտերիաներով, որոնց զգալի մասը գտնվում է ձեռքերի վրա։ Ախտահանող միջոցները վերացնում են այդ մանրէների ու բակտերիաների 88% -ը՝ դառնալով առաղջության պահպանման գրավականներից մեկը։
Այս տարբերակներով կարելի է ախտահանել ոչ միայն ձեռքերը, այլ նաև տունն ու ցանկացած մակերես։
Տարբերակ 1

Տնային պայմաններում ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոց պատրաստելու համար անհրաժեշտ են՝
բժշկական կամ ցանկացած այլ էթիլային սպիրտ՝ 90% -անոց – 125 մլ
ջրածնի պերօքսիդ՝ 3% -անոց – 5 մլ
գլիցերին – 10 մլ։
Տնային պայմաններում ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցի պատրաստման եղանակն է․
պլաստիկե փոքրիկ շշի մեջ իրար խառնել բոլոր բաղադրիչները։
Օգտագործելիս թափահարել ու կիրառել ըստ նշանակության։
Տարբերակ 2

Տնային պայմաններում ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոց պատրաստելու համար անհրաժեշտ են՝
բժշկական կամ ցանկացած այլ էթիլային սպիրտ՝ 96% -անոց – 420 մլ
ջրածնի պերոքսիդ – 20 մլ
գլիցերին՝ 3% -անոց – 8 – 10 մլ
թորած ջուր– 50 մլ։
Տնային պայմաններում ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցի պատրաստման եղանակն է․
տարրայի մեջ լցնել սպիրտը, ջրածնի պերոքսիդը, գլիցերինն և թորած կամ եռացրած ու սառեցրած ջուրը և լավ խառնել, որպեսզի ստացվի միասեռ զանգված։
Պատրաստի ախտահանիչ միջոցը կարելի է լցնել շշի մեջ ու օգտագործել ըստ անհրաժեշտության։
Կիրառելիս հարկավոր է թափահարել։
Տարբերակ 3

Տնային պայմաններում ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոց պատրաստելու համար անհրաժեշտ են՝
բժշկական սպիրտ՝ 96% -անոց – 6 մլ
հալվեի (алоэ вера) գել – 35 մլ
խնձորի քացախ – 6 մլ
գլիցերին – 3 մլ։
Տնային պայմաններում ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցի պատրաստման եղանակն է․
հերմետիկ փակվող տարրայում՝ սպիրտի մեջ, լուծել հալվեր գելն ու գլիցերինը, ապա ավելացնել խնձորի քացախն ու կրկին խառնել։
Պատրաստված ախտահանիչ միջոցը կարելի է լցնել սրվակի մեջ ու պահել նույնիսկ պայուսակում։
Տարբերակ 4

Տնային պայմաններում ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոց պատրաստելու համար անհրաժեշտ են՝
բժշկական կամ ցանկացած այլ էթիլային սպիրտ՝ 90% -անոց – 150 մլ
հալվեի գել – 50 մլ
եթերայուղ՝ ըստ ճաշակի ու ցանկության – 10 – 12 կաթիլ։
Տնային պայմաններում ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցի պատրաստման եղանակն է․
տարրայի մեջ լցված սպիրտի վրա ավելացնել հալվեյի գելն ու եթերայուղը, լավ խառնել ու լցնել օգտագործելու համար նախատեսված տարրայի մեջ։
Օգտագործելուց առաջ ցանկալի է թեթևակի թափահարել, որպեսզի ժամանակի ընթացքում իրարից առանձնացրած բաղադրիչները կրկին խառնվեն։
Տարբերակ 5

Տնային պայմաններում ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոց պատրաստելու համար անհրաժեշտ են՝
բժշկական սպիրտ՝ 70 – 90 % -անոց – 15 մլ
հալվեի գել – 30 մլ
բուսայուղ – 5 մլ
թեյի ծառի եթերայուղ – 10 մլ
նարդոսի (лаванда, եպնդեղ) եթերայուղ – 10 մլ։
Տնային պայմաններում ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցի պատրաստման եղանակն է․
տարրայի մեջ լցնել հալվեի գելը, վրան ավելացնել բուսայուղն ու եթերայուղերը, լավ խառնել։ Այնուհետև ավելացնել սպիրտը, խառնել այնպես, որ ստացվի միասեռ զանգված ու օգտագործել։