Աղոթքներ զինվորների համար

Զինվորի աղոթք

Ամենակարող Տե՛ր․

Քո Աստվածային զորությամբ ամրացրու ինձ,

Տու՛ր ինձ վճռականություն                 

Սուրբ հայրենյաց քաջ պաշտպանը լինելու։

Քո հոգևոր սպառազինությամբ

Դարձրու ինձ ավելի համարձակ,

Կարգապահ ու ընկերասեր։

Երկնային Զորքիդ բարեխոսությամբ

Զորացրու՛ և պահպանի՛ր զինակիցներիս,

Հրամանատարներիս ու ինձ։

Քո Սուրբ Աջի և բարի հայացքի ներքո

Ապահով ու անվրդով պահի՛ր ազգս հայոց։

Եվ Քեզ փառք՝ Հոր և Սուրբ Հոգու հետ։

Ամեն․․․

Զինվորների աղոթք

(Գրաբար)

Զօրական և վկայ ճշմարիտ, քաջ նահատակդ Քրիստոսի սուրբդ (Թեոդորոս), որ փոխանակեցիր զմարմինդ ընդ հոգւոյդ քում փրկանս, և ո՛չ ածեր զմտաւ զսպառնալիսն անօրէն բռնաւորացն։ Այլ վերին ազդեցութեամբն դիտելով զայրեցումն հոգւոց նոցա, վասն այնորիկ լուցեր զտաճար կռոցն և անարգեցեր զպաշտամունս նոցա։ արդ, ի յաղթող պատերազմի տօնողացս զօր նահատակութեան քո, բարեխօսեա՛ առ Տեր վասն անձանց մերոնց։

(Աշխարհաբար)

Զինվոր և ճշմարիտ վկա, քաջ նահատակդ Քրիստոսի, սուրբդ (Թեոդորոս), որ հոգուդ փրկության համար տվեցիր մարմինդ, և անտեսեցիր անօրեն բռնավորների սպառնալիքները։ Վերին ներգործությամբ տեսնելով նրանց այրվող հոգիները՝ այրեցիր կուռքերի տաճարը և մերժեցիր նրանց պաշտանմունքը։ Արդ, պատերազմում հաղթող նահատակությունդ տոնողներիս համար բարեխոսի՛ր Տիրոջը։