Պարզվում է, որ շատ արագ, հեշտ ու համեղ աղցան կարելի է պատրաստել նաև պահածոյացված ձկով։

«Ազով» աղցան պատրաստելու համար անհրաժեշտ են՝
պահածոյացված թյունոս (тунец) — 250 գ (1 տուփ)
ձու – 2 — 3 հատ
մարինացված վարունգ – 3 — 4 հատ
պահածոյացված կանաչ ոլոռ — 100 գ
մայոնեզ – 3 – 5 ճ․ գ
աղ
սև աղացած պղպեղ։
«Ազով» աղցանի պատրաստման եղանակն է․
պահածոյացված ձուկը կտրտել խորանարդաձև, վրան ավելացնել խորանարդաձև կտրտած խաշած ձուն, մարինացված վարունգը, ջրքամած պահածոյացված ոլոռը և խառնել։ Համեմել աղով, աղացած սև պղպեղով, ավելացնել մայոնեզը և խառնել:
Մատուցելիս ձևավորել ըստ ճաշակի: