Աղցան «Բացառիկ»

Այս աղցանն իսկապես բացառիկ է իր համով, տեսքով ու պատրաստման գործընթացի հեշտությամբ:

Պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝

ծովախեցգետնի ձողիկներ – 200 գ

սունկ ագարիկոն (շանպինյոն) – 300 գ

սոխ – 2 գլուխ

գազար` եփված – 2 հատ

սամիթ – մի փոքր փունջ

աղ

ձիթայուղ

բուսայուղ:

Աղցան «Բացառիկ» -ի պատրաստման եղանակը.

ծովախեցգետնի ձողիկները և սունկը շերտատել, ապա առանձին-առանձին տապակել բուսայուղով:

Թասի մեջ իրար խառնել տապակված սունկը, ձողիկները, մանր կտրտած սոխը ու սամիթը, խոշոր քերիչով քերած գազարը, համեմել աղով:

Վրան ձիթայուղ ցողել, խառնել և մատուցել: