Այս աղցանն իր տեսքով ու համով հաճելիորեն կզարմացնի բոլոր տղամարդկանց՝ հատկապես զինվորներին՝ հայրենիքի պաշտպաններին:

Աղցանի պատրաստման համար անհրաժեշտ են՝
հավի կրծամիս – 1 հատ
պինդ և աղի տեսակի պանիր – 200 գ
պահածոյացված եգիպտացորեն – 1
ձու – 5 հատ
վարունգ – 2 հատ
մայոնեզ – 300 գ
սամիթ – 1 փունջ
կանաչ սոխ – 1 փոքր փունջ
սպագետտի – 2-3 հատիկ
աղ:
«Հայրենիքի պաշտպան» աղցանի պատրաստման եղանակն է.
նախօրոք լվացված վարունգներ եզրերը միաչափ կտրել: Վարունգներից մեկից շրջանաձև տասներկու շերտ կտրել, մնացած մասն էլ մեջտեղից երկարությամբ կիսել և թողնել ձևավորման համար:

Խաշած ձվերի սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացնել: Դեղնուցները մանր կտրտել, իսկ սպիտակուցները՝ խոշոր քերիչով քերել:
Երկրորդ վարունգը խորհանարդաձև մանր կտրտել, վրան ավելացնել նախապես խաշած և մանր կտրտած հավի կրծքամիսը, քերած պանիրը, պահածոյացված եգիպտացորենը (մի քիչ պահել ձևավորման համար), կտրտած դեղնուցները և մայոնեզի մի մասը, լավ խառնել:

Ձվի քերած սպիտակուցին ավելացնել մանր կտրտած սանիթը և կանաչ սոխը (սամիթից և կանաչ սոխից թողնել 1-2 ճյուղ՝ ձևավորման համար), մնացած մայոնեզը, աղ և լավ խառնել:

Հարթ ափսեյի մեջ լցնել առաջին՝ հավի մսով աղցանը՝ տալով ուղղանկյան տեսք:

Վրան լցնել երկրորդ աղցանը՝ տալով կիսաշրջանի տեսք:

Հրասայլը (տանկ, танк) ձևավորել ըստ երևակայության ու ցանկության: Հրանոթի պատրաստման համար կանաչ սոխի ցողունի մեջ դնել սպագետտիները և ամրացնել աղցանին:
