Ամանորին, ի տարբերություն մեծահասակների, բոլոր երեխաներն ստանում են անուշեղեն ու համեղ կոնֆետներ՝ որպես նվեր։
Այսպիսի խորհրդանշական նվերն իսկական հաճելի անակնկալ կլինի մեծահասակների համար․ նրանք կապրեն հաճելի պահեր, մի պահ վեր կհիշեն իրենց մակությունն ու, անշուշտ, ըստ արժանվույն կգնահատեն ձեռքի աշխատանքն ու ինքնատիպութունը։
Ըստ ժողովրդական հավատալիքների, պայտը համարվում է հաջողության խորհրդանիշ, ուստի այս տեսքով պատրաստված քաղցր նվերը նաև բարեմաղթանքի յուրահատուկ տարբերակ կլինի։

«Հաջողության պայտ» ամանորյա քաղցր նվեր պատրաստելու համար անհրաժեշտ են՝
հաստ ստվարաթուղթ
ծալքավոր թուղթ (гофрированная бумага)՝ ցանկացած գույնի
կոնֆետներ
սոսնձային ատրճանակ
երկկողմանի կպչուն ժապավեն կամ թղթե սոսինձ
միակողմանի կպչուն ժապավեն կամ սննդային թաղանթ
մկրատ
գրասենյակային դանակ
մատիտ
թուղթ
գեղազարդման պարագաներ
ժապավեններ
ուլունքներ
երիզներ
եղևնու արհեստական կամ բնական ճյուղեր
տոնածառի մանր խաղալիքներ։
«Հաջողության պայտ» ամանորյա քաղցր նվերի պատրաստման եղանակն է․
թղթի վրա, ըստ պատկերացման ու ճաշակի, պայտ նկարել (կամ արտատպել), մկրատով հեռացնել ավելորդ մասերը ու թուղթն օգտագործելով որպես նախշակաղապար՝ ստվարաթղթից կտրել 3 – 4 նույնանման պայտ։
Պայտերն իրար միացնել երկկողմանի կպչուն ժապավենով կան սոսնձով։
Նույն նախշակաղապարով ծալքավոր թղթի վրա ևս ուրվագծել 2 հատ պայտ, սակայն կտրել ուրվագծից մի քանի միլիմետր ավելի մեծ չափով։
Երկկողմանի կպչուն ժապավենի կամ սոսնձային ատրճանակի օգնութամբ փակցնել ստվարաթղթե՝ արդեն ամբողջական դարձած պայտի երկու կողմերին, իսկ ավելորդ եզրերը խնամքով փակցնել պայտի կողմնային մասին՝ ծածկելով ստվարաթուղթը։ Կողմնային հատվածը երիզապատել կամ գեղազարդել ժապավենով, ուլունքով․․․
Արդեն պատրաստի պայտը կարելի է տեղադրել հիմքի վրա կամ թողնել առանց հիմքի՝ կախելու նպատակով։ Որպես հիմք կարող են ծառայել ստվարաթղթե կամայական ձևի նույն կերպ մշակած պատկերները, որևէ տարրա, որին կարելի է զարդարել ինչպես ծալքավոր թղթով, այնպես էլ՝ կոնֆետներով։ Պայտը հարկավոր է հիմքին ամրացնել սոսնձային ատրճանակի օգնությամբ, որպեսզի ամուր լինի։

Կոնֆետների տակի մակերեսին միակողմանի կպչուն ժապավեն փակցնել կամ ամբողջությամբ պատել սննդային թաղանթով, որպեսզի ձևավորման արդյունքում կոնֆետների փաթեթավորումերը չվնասվեն։ Արդեն պատրաստի կոֆետները ամրացնել պայտի վրա երկկողմանի կպչուն ժապավենի կամ սոսնձային ատրճանակի օգնությամբ։
Այնուհետև գեղազարդել ըստ ճաշակի ու երևակայության։
