Անձեռոցիկներ «Տոնածառ»

Հիրավի, ցանկացած սեղանին տոնական տեսք են հաղորդում ոչ միայն գեղեցիկ և համեղ ուտեստները, այլ նաև ճիշտ ընտրված սպասքը, սփռոցն ու գեղեցիկ ձևավորված անձեռոցիկները:

Ամանորին անձեռոցիկների ձևավորման ամենահարմար տարբերակը «Տոնածառ» -ն է:

Բազում տարբերակներից առանձնացված այս տարբերակներից յուրաքանչյուր տանտիկին կարող է ընտրել իրեն ավելի հարմար տարբերակը:

«Տոնածառ» անձեռոցիկներ պատրաստելու եղանակներն են.

ՏԱՐԲԵՐԱԿ 1

1. Քառածալ անձեռոցիկի 4 շերտերը հերթականությամբ որոշակի հեռավորությամբ անկյունագծով ծալել:

2. Շրջել և երկու եզրերը ծալել դեպի ներս (հետևել նկարին):

3. Կրկին շրջել անձեռոցիկը: Շերտերի եզրերը, կորացնելով դեպի գրպանիկները, դնել գրպանիկների մեջ՝ ըստ նկարի:

4. Գագաթը կարելի է ձևավորել թիթեռնիկով կամ աստղիկով՝ ըստ ճաշակի: 

ՏԱՐԲԵՐԱԿ 2

1. Երկտակ ծալված անձեռոցիկի եզրերը եռանկյունաձև ծալել:

2. Այնուհետև եռակյունիների գագաթները ծալել դեպի կենտրոն:

3. Ապա անձեռոցիկը կենտրոնից ծալել դեպի ներս:

4. Ուղղանկյան վերևի երկու գագաթներն իջեցնելով՝ տանել դեպի ներս՝ հասցնելով միջին գծին այնպես, որ ընդհանուր պատկերը դառնա եռանկյունաձև:

5. Անձեռոցիկի չորս եզրերը, հավասարաչափ հեռացնելով միմյանցից, կանգնեցնել ափսեի մեջ:

ՏԱՐԲԵՐԱԿ 3

1. Երկտակ ծալված անձեռոցիկի եզրերը եռանկյունաձև ծալել այնպիսի անկյան տակ, որ կրկնակի ծալելու դեպքում գագաթը համընկնի երկտակ ծալված անձեռոցիկի վերևի մասի միջնակետի հետ:

2. Այնուհետև ներքևի մասը միջին գծով ծալել դեպի վեր, ապա որոշակի մասն իջեցնելով՝ հետ ծալել:

3. Տոնածառի ոտիկ ձևավորելու համար ներքևի մասի եզրերը բերել դեպի միջին գիծ այնպես, որ վերևի մասի երկու կողմերում ձևավորվեն երկու փոքրիկ եռանկյունի:

4. Շրջել և տոնական տեսք հաղորդելու նպատակով ձևավորել:

ՏԱՐԲԵՐԱԿ 4

1. Շեղանկյան տեսքով բացած անձեռոցիկի կողքերի երկու ակյունները ծալել դեպի մեջտեղ, որ վերևի անկյունը դառնա եռանկյան գագաթը: Թեթևակի ծալելով նաև ներքևի անկյունը՝ ձևավորել եռանկյուն:

2. Ձևավորված երկու կողմերն, ըստ նկարի, ծալել դեպի ներս և ձևավորված անձեռոցիկը մեջտեղից ծալել այնպես, որ ստացվի եռանկյունի:

3. Կրկին հետ ծալել այնպես, որ ձևավորվի տոնածառի ոտիկը:

4. Շրջել և դնել ափսեի մեջ:

5. Ըստ երևակայության՝ կարելի է նաև ձևավորել: