Աշնանային տարածական ապլիկացիա «Անձրևանոց»

Աշունն իր գունագեղությամբ ու շքեղությամբ ստեղծագործելու անսպառ հնարավորություն է տալիս և՛ մեծերին, և՛ մանուկներին։

«Անձրևանոց» աշնանային տարածական ապլիկացիա պատրաստելու համար անհրաժեշտ են՝

գունավոր թուղթ

սոսինձ

մկրատ

մատիտ

կարկին կամ շրջանաձև որևէ առարկա։

«Անձրևանոց» աշնանային տարածական ապլիկացիայի պատրաստման եղանակն է․

Գունավոր թղթերից մեկի վրա կարկինով կամայական տրամագծով շրջան գծել և այն բաժանել վեց հավասար մասի։

Չորս մասից կոն ձևավորել ու սոսնձել (անձրևանոց պատրաստելու համար անհրաժեշտ են չորսը)։

Պատրաստի կոները սոսնձել հիմքի համար նախատեսված թղթի վրա այնպես, որ կոների գագաթները հատվեն նույն կետում։ Թղթերից կտրել նաև բռնակ՝ անձրևանոցի համար ու սոսնձել։

Անձրևանոցն, ըստ ցանկության ու երևակայության, կարելի է գեղազարդել։

Գունավոր այլ թղթերի վրա տերևներ նկարել  կամ պատճենել նախշակաղապարներից ու մկրատով առանձնացնել։ Այդ տերևներն ըստ ճաշակի փակցնել ապլիկացիայի վրա։

Ի դեպ, կարելի է օգտագործել աշնանային բնական տերևներ ու այլ բնական նյութեր։