Անկրկնելի համ ու հոտով, ախորժելի ու գեղեցիկ տեսքով այս աղցանը պարաստվում է հաշված րոպեների ընթացքում։

Ապխտած երշիկով ու մանդարինով աղցան պատրաստելու համար անհրաժեշտ են՝
մանդարին – 2 հատ
ապխտած երշիկ – 100 գ
հոլանդական պանիր – 100 գ
գազար – 1 հատ
մայոնեզ։
Ապխտած երշիկով ու մանդարինով աղցանի պատրաստման եղանակն է․
խոշոր քերիչով քերած գազարին ու պանրին ավելացնել ձողիկաձև բարակ կտրտած երշիկը և խորանարդաձև կտրտած մանդարինը։ Համեմել մայոնեզով ու անմիջապես մատուցել։
