You are currently viewing Ապուր «5 լոբի»

Ապուր «5 լոբի»

Ի տարբերություն սովորական լոբապուրի, այս ապուրն ունի ավելի հագեցած համ ու առավել գեղեցիկ տեսք։

 

«5 լոբի» ապուր պատրաստելու համար անհրաժեշտ են՝

տավարի միս – 300 գ

հատիկավոր կարմիր լոբի – 0,5 բաժակ

հատիկավոր սև լոբի – 0,5 բաժակ

հատիկավոր մանր լոբի – 0,5 բաժակ

հատիկավոր սպիտակ լոբի – 0,5 բաժակ

բակլա – 0,5 բաժակ

սոխ – 1 գլուխ

լոլիկ – 1 -2 հատ

բուսայուղ – 1 ճ․ գ․

ջուր – 1 — 1,5 լ

համեմի աղացած սերմ – 1 թ․ գ․

համեմ կամ մաղադանոս – 3 – 4 ճյուղ

կարմիր աղացած պղպեղ

սև աղացած պղպեղ

աղ։

«5 լոբի» ապուրի պատրաստման եղանակն է․

լոբազգիները նախապես գոլ ջրով թրջել տարբեր տարաներում՝ թողնելով 1 օր։

Կաթսայի մեջ բուսայուղ լցնել, տաքացնել ու տաք բուսայուղի մեջ լցնել 2 – 3 սմ խորանարդիկներով կտրտած միսը։ Տապակել մինչև թեթևակի ոսկեգունելը։

Ավելացնել մանր կտրտած սոխն ու շարունակել տապակել։

Այնուհետև ավելացնել կեղևազրկած ու կտրտած լոլիկը, տապակել մի քանի րոպե, որից հետո ավելացնել նաև ջրքամած լոբիներն ու ջուրը։ Եփել մոտ 2 ժամ, մինչև լոբիների պատրաստ լինելը։

Արդեն պատրաստի ապուրը համեմել աղով, սև ու կարմիր պղպեղներով, համեմի սերմով։

Մատուցել տաք վիճակում՝ ձևավորելով կտրտած համեմով կամ մաղադանոսով։