Առցանց աշխատանքի անվտանգության կանոնները

Առցանց աշխատաշուկան օրըստօրե նոր ու գրավիչ առաջարկություններով է հանդես գալիս, որը հնարավորություն է ընձեռում մարդկանց աշխատել տնից, երբեմն նույնիսկ ազատ աշխատանքային գրաֆիկով ու առանց տարիքային, սեռային, տարածաշրջանային սահմանափակումների։

Սակայն այդ ամենի հետևանքով մեծանում է նաև խարդախությունների թիվը, որոնք համացանցի ոչ իրական աշխարհից ուղղակիորեն ներ են խուժում իրական կյանք՝ հասցնելով իրական վնասներ։

Առցանց աշխատանք կատարելիս հարկավոր է հետևել անվտանգության մի  քանի կանոնի, որոնք հնարավորինս կփոքրացնեն խաբեության զոհ դառնալու հավանականությունը․

1․ Աշխատանքային և նմանատիպ այլ կայքերում գրանցվելիս միայն այդ նպատակով գրանցված էլեկտրոնային փոստ կամ փոստեր, որոնք չեն պարունակում իրական անձնական տվյալներ։

2․ Մուտքանուններ գրելիս օգտագործել հնարավորինս ընթեռնելի տարբերակներ՝ ավելի արժանահավատ ու իրական էջի տպավորություն ստեղծելու նպատակով։

3․ Տարբեր կայքերում գրանցվելիս հաճախ պահանջում են հեռախոսահամար։ Ցանկալի է օգտագործել այդ նպատակով առանձացրած հեռախոսահամար, որը ենթակա չէ անձնական օգտագործման կամ օգտվել անվճար թվացյալ (վերտուալ) հեռախոսահամարից։

4․ Համակարգչում և նոթատետրում գրանցել բոլոր էջերի գրանցման տվյալները, ծածկանուններն ու հեռախոսահամարները։

5․ Անհրաժեշտ է օգտագործել առանձին մի կամ մի քանի դիտարկիչ (Web browser)։

6․ Մի քանի կայքերում գրանցվելիս օգտագործել անձնական տարբեր տվյալներ, տարբեր գաղտնաբառեր։

7․Սոցցանցերով աշխատելիս գրանցել միայն աշխատանքի համար նախատեսված էջեր։

8․ Խուսափել այն հանձնարարություններից, որտեղ պահանջվում է գրանցել հասցե, հեռախոսահամար կամ այլ անձնական տվյալներ, ինչպես նաև գաղտնաբառեր։

9․ Ցանկացած կայքի հետ համագործակցելուց առաջ հնարավորինս շատ տեղեկություններ հավաքել տվյալ կայքի մասին, հնարավորության դեպքում հարցում կատարել սոցցանցերում։

10․ Խուսափել մեծ ու արագ եկամուտ խոստացող կայքերի հետ համագործակցությունից։

11․ Վաստակած մեծ գումար չպահել կայքի հաշվեկշռի վրա։

12․ Համակարգիչը պարբերաբար ստուգել հակավիրոսային ծրագրերով։

 13․ Զերծ մնալ կասկածելի, արագ ու հեշտ հարստանալու առաջարկներից։

14․ Անմիջապես գործատուի հետ աշխատելիս ցանկալի է վերցնել կանխավճար՝ ակնկալիք վարձատրության առնվազն 10 — 30% — ի չափով։