Առաջարկվող կանաչ աղցանն, իր բաղադրիչների շնորհիվ, համտեսողին կհաղորդի կենարար վիտամիններ ու բարձր տրամադրություն։

Ավոկադոյով ու բրուսելյան կաղամբով աղցան պատրաստելու համար անհրաժեշտ են՝
կիվի – 1 հատ
ավոկադո – 1 հատ
բրուսելյան կաղամբ – 10 հատ
վարունգ – 80 գ
կծու տաքդեղ՝ ցանկության դեպքում – 0,5 հատ
քունջութ – 1 թ․ գ․
կանաչ սոխ – 2 հատ
սամիթ – 1 ճյուղիկ
համեմ – 2 ճյուղիկ
կիտրոնի հյութ – 3 ճ․ գ․
քունջութի յուղ կամ այլ բուսայուղ – 2 ճ․ գ․
աղ։
Ավոկադոյով ու բրուսելյան կաղամբով աղցանի պատրաստման եղանակն է․
բրուսելյան կաղամբը եփել 2 – 3 րոպե, հանել եռացող ջրից ու անմիջապես լցնել սառցակտորներով լի ջրի մեջ։ Մի քանի րոպե հետո հանել ջրից, ջրքամել, բաժաննել երկու մասի ու լցնել թասի մեջ։ Վրան ավելացնել կեղևազրկած ու խորանարդներով մանր կտրտած ավոկադոն և կիվին, շատ բարակ շերտատած վարունգը, կտրտած կանաչիները, ցողել կիտրոնի հյութով և քունջութի յուղով, համեմել աղով ու լավ խառնել։

Աղցանը լցնել մատուցման ափսեի մեջ, վրան ավելացնել քունջութն ու շերտատած կծու տաքդեղը և մատուցել։