Ավոկադոն հիանալի համադրվում է ինչպես տարատեսակ ուտեստների, այնպես էլ աղանդերների հետ։

Ավոկադոյով ու սպիտակ շոկոլադով պաղպաղակ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
սպիտակ շոկոլադ – 200 գ
կաթ – 180 մլ
ավոկադո – 2 հատ
շաքարի փոշի – 100 գ
լայմի հյութ – 2 ճ․ գ
սերուցք՝ բարձր յուղայնությամբ – 300 մլ։
Ավոկադոյով ու սպիտակ շոկոլադով պաղպաղակի պատրաստման եղանակն է․
կաթի մեջ ավելացնել սպիտակ շոկոլադն ու մարմանդ կրակի վրա անընդհատ խառնելով՝ տաքացնել այնքան, որ շոկոլադն ամբողջությամբ հալվի։ Վերցնել կրակից ու թողնել հովանա՝ պարբերաբար խառնելով։
Կեղևազրկած ու կորիզը հեռացրած ավոկադոյի պտղամիսը հարելով դարձնել միասեռ զանգված, ապա ավելացնել շաքարի փոշին ու լայմի հյութը ու կրկին լավ հարել՝ մինչև շաքարի փոշին ամբողջությամբ լուծվի։ Ապա ավելացնել կաթի ու շոկոլադի խառնուրդը, սերուցքը, լավ հարել այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված։
Զանգվածը լցնել կաղապարի մեջ, հարթեցնել ու սառեցնել սառցախցիկում 4 – 6 ժամ։

Մատուցելիս կարելի է ձևավորել լայմի շերտիկներով։