Ատամի եղնջային փոշի

Ատամի եղնջային փոշին հիանալի բնական միջոց է ատամները մաքրելու, բորբոքված լնդերը բուժելու ու ատամների ոսկրափուտը (կարիես, кариес, caries dentium) կանխարգելման համար։ Այն օգնում է նաև լնդերի արնահոսության դեպքում։

Այն պատրաստվում է եղնջի տերևներից, ծաղիկներից, սերմերից ։ Հարկավոր է միայն տարվա մեջ երեք անգամ հավաքել տերևները․ առաջին անգամ՝ գարնանը՝ մայիսին։ Գարնանային եղինջը հարուստ է վիտամիններով, որոնք անհրաժեշտ են ինչպես ամբողջ օրգանիզմին, այնպես էլ լնդերին։ Երկրորդ անգամ հարկավոր է հավաքել ծաղկման շրջանում՝ ծաղիկների հետ միասին, իսկ երրորդ անգամ հարկավոր է հավաքել սերմերի հետ միասին։ Այս երեք տարբեր ժամանակահատվածներում էլ եղինջի քիմիական կազմում տեղի են ունենում կարևոր փոփոխություններ ու դրանցից յուրաքանչյուրն էլ շատ կարևոր փուլ է։

Այդ ամենը պետք է լավ չորացնել, ապա սրճաղացով աղալ։

Ստացված եղնջային փոշին օգտագործելով ընդամենը մեկ անգամ՝ 1- 2 շաբաթ ընդմիջումով, կօգնի խուսափել լնդերի բորբոքումից ու ատամների ոսկրափուտից։

Զանգվածին կարելի է ավելացնել եղնջի չորացրած ու աղացած արմատների փոշին։ Այն ատամի փոշու համը կդարձնի ավելի հաճելի, զանգվածին կհաղորդի դեղնավուն երանգ ու կավելացնի փոշու օգտակար հատկությունները։