Գարունն իսկական վերածնունդ է, մի կտոր անմահություն: ՀԵՆՐԻ ԴԵՅՎԻԴ ԹՈՐՈ

Գարուն… Պոետների երազանք: ԺՈՐԺԻ ԱՄԱԴՈՒ
Գարունը տարվա այնպիսի եղանակ է, երբ հրաշալի է ինչ-որ նոր բան սկսելը: ՀԱՐՈՒԿԻ ՄՈՒՐԱԿԱՄԻ
Գարունն իրական հրաշք է: ՋԵՆՆԻ ԴԱՈՒՆՀԵՄ
Գարնան սպասումը նման է դրախտի սպասմանը: ՍԹԻՎԵՆ ՔԻՆԳ
Գարունը նվիրում է մեզ ապրելու շարժառիթներ: ԱՍՍԱՅԻ (ԱԼԵՔՍԵՅ ԿՈՍՈՎ)
Գարունը հետևությունների ու նախաձեռնություների ժամանակ է: ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅ
Գարնանը, երբ սառած հողը հալվում է, մարդիկ էլ են կարծես մեղմ դառնում: ՄԱՔՍԻՄ ԳՈՐԿԻ
Գարնանը յուրաքանչյուրիս մեջ արթնանում է փոքրիկ մարդուկ՝ շատ նուրբ ու խոցելի, արևի ճառագայթների, ժպիտի ու գրկախառնությունների ձգտող: ՕԼԵԳ ՌՈՅ
Գարունը հնարավոր չէ կանխել, նույնիսկ եթե քո անձնական կյանքը գլխիվայր է շրջվում: ՄԱՐԻԱ ՊԱՐՐ
Գարնան հմայքն զգացվում է միայն ձմռանը, երբ վառարանի մոտ նստած հորինում ես մայիսյան ամենալավ երգերը: ՀԵՆՐԻԽ ՀԱՅՆԵ
Գարունը միակ հեղափոխությունն է այս աշխարհում: ՖԵՈԴՈՐ ՏՅՈՒՏՉԵՎ
Իմ փորձից ելնելով՝ գարնանն ինքնազգացողությունս ավելի է լավանում, եռանդով եմ լցվում և կրկին ապրել եմ ուզում: ԻՆԳՐԻԴ ՆՈԼԼ