Աֆորիզմներ գրքի մասին

Առաջին անգամ լավ գիրք կարդալիս մենք նույն զգացումն ենք ունենում, ինչ նոր ընկեր ձեռք բերելիս: Կրկին կարդալ արդեն կարդացած գիրքը` նշանակում է նորից տեսնել հին ընկերոջը: ՎՈԼՏԵՐ

Ասացվածքների գրքերը ոչ միայն չեն ճնշում ուղեղի ինքնուրույն աշխատանքը, այլև ընդհակառակը` խթանում են այն: ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅ

Գիրք կարդալը ծով մտնելու նման է, պիտի գլուխդ պտտվի ծովի անսահմանությունից, պիտի հանկարծ քո մեջ շոշափես հավերժության ներկայությունը, պիտի հանձնվես տարերքին: ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Գիրքը լավն է, եթե հեղինակը նրանում արտահայտում է միայն այն, ինչ պետք է, և անյպես, ինչպես պետք է: ԱՐԻՍՏՈՏԵԼ

Գիրքը կենսունակ է միայն այն դեպքում, եթե նրա ոգին ուղղված է ապագային: ՕՆՈՐԵ ԴԸ ԲԱԼԶԱԿ

Գիրքը հավերժության գիրկն անցած մտածողներին նվիրված հուշարձան է: ՈՒԻԼՅԱՄ ԴԵՎԵՆԱՆՏ

Գիրքը պետք է կարդալ մատիտը կամ գրիչը ձեռքին։ Ոչ մի բան այնպես չի ձևավորում ճաշակն ու դատողությունների ճշտությունը, ինչպես դուր եկած հատվածն արտագրելու կամ խորիմաստ միտքը նշելու սովորությունը: ԱՆԴՐԵ ՄՈՐՈՒԱ

Գրքերը լուսավորում են հոգին, վերացնում և ամրապնդում են մարդուն, նրա մեջ արթնացնում լավագույն ձգտումները, սրում նրա միտքը և մեղմացնում սիրտը: ՈՒԻԼՅԱՄ ՄԱՅՔՓԻՍ ԹԵՔԵՐԵՅ

Ամեն ինչ նսեմանում է գրքերի հանդեպ: ԱՆՏՈՆ ՉԵԽՈՎ

Անհնար է գրել մի երկ, որը կգոհացնի բոլոր ընթերցողներին: ՍԵՐՎԱՆԵՍ

Անվիճելի է, որ ցանկացած լավ գրքի նշան է այն, որ մարդու տարիքի մեծացմանը զուգահեռ այն ավելի է դուր գալիս: ԳԵՈՐԳ ՔՐԻՍՏՈՖ ԼԻԽՏԵՆԲԵՐԳ

Գրքերը մտքերի նավեր են` ժամանակի ալիքներով թափառող և իրենց թանկարժեք բեռը սերնդից սերունդ զգուշորեն տեղափոխող: ՖՐԵՆՍԻՍ ԲԵԿՈՆ

Գրքերը նույն թշնամիներն ունեն, ինչ մարդիկ` կրակը, խոնավությունը, կենդանիները, եղանակը և իրենց սեփական բովանդակությունը: ՊՈԼ ՎԱԼԵՐԻ

Գրքերի շրջապատը նման է մարդկանց շրջապատին, կարելի է ընկնել և լավ, և վատ շրջապատ: ԿԼՈԴ ԱԴՐԻԱՆ ՀԵԼՎԵՑԻՈՒՍ

Գրքերն աշխարհի արտացոլանքն են, որոնք պարունակում են նրա անսահման խորությունը, բազմազանությունն ու անկանխատեսելիությունը: ԺԱՆ ՊՈԼ ՍԱՏՐ

Գրքերն ապահով ու սառը բարեկամներ են: ՎԻԿՏՈՐ ՀՅՈՒԳՈ

Լավ գիրքն այն գիրքն է, որ գրել է լավ մարդը: ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ