Երեք բան մնաց դրախտից՝ գիշերվա աստղերը, օրվա ծաղիկները եւ երեխաների աչքերը: ԱԼԻԳԼԻԵՐԻ ԴԱՆԹԵ

Գիտեք, թե որն է ձեր երեխային դժբախտ դարձնելու ամենահաստատ ձևը` դա նրան ոչ մի բանում չմերժվելուն ընտելացնելն է։ ԺԱՆ ԺԱԿ ՌՈՒՍՈ
Դաստիարակելով երեխաներին, այժմյան ծնողները դաստիարակում են մեր երկրի ապագա պատմությունը, նշանակում է` նաև աշխարհի պատմությունը։ ԱՆՏՈՆ ՄԱԿԱՐԵՆԿՈ
Առանց երեխաների հնարավոր չէր լինի այդպես սիրել մարդկությունը։ ՖԵՈԴՈՐ ԴՈՍՏՈԵՎՍԿԻ
Դուք կարող եք տալ ձեր սերը ձեր երեխաներին, բայց ոչ ձեր մտքերը: Նրանք ունեն իրենց սեփականը: ՋՈՒԲՐԱՆ ԽԱԼԻԼ ՋՈՒԲՐԱՆ
Եթե ցանկանում ենք իրական խաղաղություն հասնել աշխարհում, ապա մենք պետք է սկսենք երեխաներից: ՄԱՀՄԱԹԱ ԳԱՆԴԻ
Թողե՛ք մանկությունը հասունանա մանկության մեջ։ ԺԱՆ ԺԱԿ ՌՈՒՍՈ
Երեխայի ժամն ավելի երկար է, քան ծերունու օրը։ ԱՐԹՈՒՐ ՇՈՊԵՆՀԱՈՒԵՐ
Երեխան դեռեւս մշտական սիրո եւ պարտականության խորհրդանիշի խորհրդանիշ է: ՋՈՐՋ ԷԼԻՈԹ
Երեխաներն ունեն տեսնելու, մտածելու և զգալու իրենց հատուկ ունակությունը, և չկա ավելի անմիտ բան, քան այդ ունակությունը մերով փոխարինելու փորձը։
Երեխաները ամեն ինչ ուշադիր լսում են այն ժամանակ, երբ խոսում են ոչ իրենց հետ։ ԷԼԵՈՆՈՐ ՌՈՒԶՎԵԼՏ
Երեխաները բազմապատկում են մեր առօրյա հոգսերն ու տագնապնեևը, բայց միևնույն ժամանակ նրանց շնորհիվ մահը մեզ այնքան սարսափելի չի թվում: ՖՐԵՆՍԻՍ ԲԵԿՈՆ
Երեխաները խայտառակում են մեզ, երբ մարդկանց մոտ պահում են իրենց այնպես, ինչպես մենք մեզ տանը։ ԴԵՄՈԿՐԻՏԵՍ
Երեխաները չգիտեն ոչ անցյալ, ոչ ապագա, նրանք, ի տարբերություն մեզ, վայելում են ներկան։ ԺԱՆ ԴԸ ԼԱԲՐՅՈՒԵՐ
Երեխաները սուրբ են և մաքուր: Չի կարելի դարձնել նրանց մեր տրամադրության խաղալիքը։ ԱՆՏՈՆ ՉԵԽՈՎ
Երեխաները վաղվա մեր դատավորներն են, նրանք մեր հայացքների, արարքների քննադատներն են․ նրանք այն մարդիկ են, ովքեր աշխարհ են եկել կյանքի նոր ձևերի կառուցման մեծ աշխատանքի համար։ ՄԱՔՍԻՄ ԳՈՐԿԻ
Երեխաները միանգամից և անկաշկանդ ընտելանում են երջանկությանը, քանի որ նրանք իրենց բնույթով հենց ուրախություն և երջանկություն են։ ՎԻԿՏՈՐ ՀՅՈՒԳՈ
Երեխաների հետ լինելը բալասանն է հոգու համար: ՖՅՈԴՈՐ ԴՈՍՏՈԵՎՍԿԻ
Երեխաներն առողջ ամուսնության գագաթնակետն են։ ՌՈՒԴՈԼՖ ՆՈՅԲԵՐՏ
Երեխաների մեջ կա հատիկ սրբազան. նրանցում գալիքն է թաքնված: ՅՈՎԱՆՈՎԻՉ ԶՄԱՅ
Մանկական օրգանիզմի զգայական բնույթն առաջին կապն է, որը նրան միացնում է աշխարհի հետ։ ԿԱՐԼ ՄԱՐՔՍ
Միայն մանկական երազների իրականացումը կարող է երջանկություն բերել։ ԶԻԳՄՈՒՆԴ ՖՐՈՅԴ
Մանուկների խաղի մեջ առկա է հաճախ խոր իմաստ: ՅՈՀԱՆ ՖՐԻԴՐԻԽ ՇԻԼԼԵՐ
Մեր երազներում մենք միշտ մի ոտքով մանկության մեջ ենք։ ԶԻԳՄՈՒՆԴ ՖՐՈՅԴ Յուրաքանչյուր երեխա ինչ-որ չափով հանճար է և յուրաքանչյուր հանճար ինչ-որ չափով երեխա է։ ԱՐԹՈՒՐ ՇՈՊԵՆՀԱՈՒԵՐ