Աֆորիզմներ երջանկության մասին

Աֆորիզմներ երջանկության մասին

Ամենաերջանիկ մարդը նա է ով երջանկություն է պարգևում ամենամեծ թվով մարդկանց: ԴԵՆԻԻ ԴԻԴՐՈ

Երջանկությունը, իմ շնորհալի բարեկամ, հենց նրանով է լավ, որ աշխարհի բոլոր լավ բաների նման, լույսի նման, օդի նման՝ միշտ ու ամեն տեղ կարող ենք գտնել, դեռ նրանցից էլ ավելի առատ: Երջանկության աղբյուրը մարդու սիրտն է: Եվ մեծ ու հարուստ սրտով մարդիկ կարող են վշտանալ և շատ վիշտ ու ցավ ունենալ, բայց երբեք դժբախտ չեն լինում: ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Անսահման երջանկությունը մեծագույն պատճառ է դժբախտության, իսկ գերառատ իմացությունը՝ խելագարության։ ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻ  

Ամենահիանալի և միևնույն ժամանակ ամենաերջանիկ մարդիկ նրանք են, ովքեր իրենց կյանքն ապրել են՝ հոգալով ուրիշների երջանկության մասին: ՎԱՍԻԼԻ ՍՈՒԽՈՄԼԻՆՍԿԻ

Աշխատելով ուրիշների երջանկության համար, մենք գտնում ենք մեր սեփականը: ՊԼԱՏՈՆ

Բախտը հոգնում է միևնույն մարդկանց մշտապես քաջալերելուց: ԲԱԼՏԱՍԱՐ ԳԱՐՍԻԱՆ Ի ՄՈՐԱԼԵՍ

Բախտը կյանքում մի անգամ թակում է յուրաքանչյուր մարդու դուռը, բայց շատ դեպքերում մարդն այդ ժամանակ նստած է լինում հարևան գինետանը և չի լսում այդ թակոցը: ՄԱՐԿ ՏՎԵՆ  

Բախտը` երկչոտ սիրուհու նման, չնայած սիրում է պարգևել իր բարեհաճությունը, սակայն հարկադրում է մեզ պայքարել իր համար։ ՔՐՍՏԻԱՆ ԲՈՈՒՎԻ

Բախտի անիվին դյուրին է հետևել: ՅՈՀԱՆ ՎՈԼՖԳԱՆԳ ՖՈՆ ԳՅՈԹԵ

Բարձրագույն է լինում միայն այն երանությունը, որը հառնել է հուսահատության ծայրագության խորքերից։ ՍՏԵՖԱՆ ՑՎԱՅԳ

Եթե դու չես կարողանում օգտվել բախտից, երբ այն ինքը լողում է դեպի քեզ, մի՛ տրտնջա, երբ այն շրջանցում է քեզ: ՄԻԳԵԼ ԴԵ ՍԵՐՎԱՆՏԵՍ

Դժբախտությունը երբեք չի ընկճի նրան, ում չի խաբել երջանկությունը։ ԲԵՆՋԱՄԻՆ ՋՈՆՍՈՆ

Դուք չեք կարող նվիրել այն, ինչը դուք ինքներդ չունեք։ Դուք չեք կարող երջանկացնել ուրիշներին, եթե դուք ինքներդ երջանիկ չեք: ԲՐԱՅԱՆ ԹՐԵՅՍԻ

Եթե դու չես կարողանում օգտվել բախտից, երբ նա ինքը լողում է դեպի քո ձեռքը, մի տրտնջա, եթե նա անցնում է կողքով։ ՄԻԳԵԼ ԴԵ ՍԵՐՎԱՆՏԵՍ

Եթե դուք ավելի քան մեկ օր ձեզ երջանիկ եք զգում, նշանակում է ձեզանից ինչ-որ բան թաքցնում են: ԱՆԴՐԵ ՄՈՐՈՒԱ

Ես երջանիկ եմ, որովհետև ժամանակ չունեմ մտածելու այն մասին, որ ես երջանիկ չեմ: ԲԵՌՆԱՐԴ ՇՈՈՒ

Առավել երջանկություն չկա, քան կրցածդ, սիրածդ գործն ընելով ապրիլը։ ՎԱՀԵ ԲԵՐԲԵՐՅԱՆ

Երջանիկ է այն կյանքը, որ սկսվում է սիրով ու ավարտվում է կրքով։ ԲԼԵԶ ՊԱՍԿԱԼ

Երջանիկ է նա, ով իմաստության ու խոհեմության է հասնում շատ ծեր հասակում։       Հոգալով ուրիշների երջանկության մասին՝ մենք գտնում ենք մեր սեփական երջանկությունը։ ՊԼԱՏՈՆ

Երջանիկ է նա, ով կարողանում է իր կյանքի սկիզբը կապել վերջի հետ: ՅՈՀԱՆ ՎՈԼՖԳԱՆԳ ՖՈՆ ԳՅՈԹԵ

Երջանիկ կյանք չի լինում, լինում են միայն երջանիկ օրեր: ԱՆԴՐԵ ՏԵՐՅԵ

Երջանիկ մարդիկ թերություն ունեն, որից նրանք երբեք չեն ձերբազատվում. նրանք դժբախտներին համարում են սեփական դժբախտության մեղավորները: ԷԴՄՈՆ ՊԻԵՌ ԲՈՇԵՆ

Երջանիկ պատահականությունները սակավ են հանդիպում, իսկ դրանց օգտագործել իմացող մարդիկ` ավելի սակավ։ ՀԵՆՐԻ ՇՈՈՒ

Երջանիկի համար հեշտ է խրատել դժբախտին: ԷՍՔԻԼԵՍ

Երջանկության աչքերը փակ են։ ՊՈԼ ՎԱԼԵՐԻ

Երջանկության աստվածուհին՝ Ֆորտունան, հաճախ կուրացնում է նրանց, ում երջանկացնում է: ՑԻՑԵՐՈՆ