Ապրել ու մեռնել հայրենիքի համար. ահա խնդիրը, որ իբրև նպատակ ես ընտրել եմ ինձ համար իմ մանկության օրերից: ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

Առևտրականի համար հայրենիքն իր գրպանն է: ՇԱՌԼ ՇԵՆՇՈԼ
Ավելի լավ է չոր հաց՝սեփական տանը, քան բազում կերակուրներ՝ օտար սեղանից: ՊԻԵՏՐՈ ԱՐԵՏԻՆՈ
Իմ երկրի լույսը, իմ երկրի երկինքը կամացուկ ինձ ետ են կանչում: ՌԱԲԻՆԴԱՏ ԹԱԳՈՐ
Իմ հայրենիքը տիեզերքն է, մարդկային ողջ ցեղն՝ իմ եղբայրները, բարիք գործելն՝ իմ հավատամքը: ԹՈՄԱՍ ՓԵՅՆ
Ինչպես առանց հողի, այնպես էլ առանց հայրենիքի ապրել չի կարելի: ՎԻԿՏՈՐ ՀՅՈՒԳՈ
Ինչպես որ քաղցր են ծնողները, այնպես էլ քաղցր է ծննդավայրը: ՄՈՎՍԵՍ ԿԱՂԱՆԿԱՏՎԱՑԻ
Կա հանցագործություն, որ չի ներվում. դա հայրենիքին դավաճանելն է: ՊԻԵՌ ԲՈՒԱՍՏ
Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է, քան մեր սեփականը: Այդ մարմինը հայրենիքն է: ՄՈՒՐԱՑԱՆ
Կսիրեմ իմ հայրենիքը, վասնզի քաջության փառաց գեղեցիկ հայրենիք էր շատոնց: ՄԿՐՏԻՉ ՊԵՇԻԿԹԱՇԼՅԱՆ
Հայրենիք մը ունիմ և զայն սիրելու համար կզգամ, որ պետք է մեռնել: ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆ
Հայրենիք մի սպասեք օտարից և ճակատագրից, եթե դա ձեր արյունով պաշտպանելու չափ հայրենասեր չեք: ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
Հայրենիքը թերևս նախ և առաջ լեզուն է: ՌՈԺԵ ՄԱՐՏԻՆ ԴՅՈՒ ԳԱՐ
Հայրենիքին դավաճանելու համար հարկավոր է հոգու արտակարգ ստորություն: ՆԻԿՈԼԱՅ ՉԵՐՆԻՇԵՎՍԿԻ
Մարդու, իսկական մարդու համար կարևոր է միան մի բան. սիրել իր ժողովրդին, իր հայրենիքը, ծառայել նրան սրտով և հոգով: ՆԻԿՈԼԱՅ ՆԵԿՐԱՍՈՎ
Մեր հայենիքում մեզ սպանեցին, բայց հայրենիքը մեր մեջ չսպանվեց: ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
Միայն դատարկամիտ մարդիկ չեն զգում հայրենիքի գեղեցիկ և վեհ զգացումը: ԻՎԱՆ ՊԱՎԼՈՎ
Յուր ազգն ու հայրենիքը չսիրող անձը մարդկային կյանքի մեջ ապրելու իրավունք չունի: ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿ
Նա, ով չի սիրում իր հայրենիքը, ոչինչ չի սիրում: ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ
Ով հայրենիքի համար ամեն ինչ չի անում, ոչինչ չի անում: ԿԱՌԼ ԼՅՈՒԴՎԻԳ ԲՅՈՌՆԵ
Ով հայրենիքի սահմանը քանդի, թող օձը նրան խայթի: ԳՐԻԳՈՐ ՊԱՀԼԱՎՈՒՆԻ
Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը: ՎԻՍԱՐԻՈՆ ԲԵԼԻՆՍԿԻ
Որպեսզի ցեղդ ու հայրենիքդ ապրեն, նրանց համար մեռնելու կամք ունեցիր: Իբրև հայ մարդ անպետք է նա, որ չունի այդ կամքը: ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
Որքան շատ ես զգում կապը հայրենիքի հետ, այնքան ավելի իրական ու հաճույքով ես այն պատկերացնում իբրև կենդանի օրգանիզմ: ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԼՈԿ
Չկա ավելի ազնիվ հիվանդություն, քան կարոտը հայրենիքի նկատմամբ: ԻԱՀԱՆ ՀԱՄԱՆ
Չկա ոչինչ հայրենիքից առավել սիրելի: ԼՈՒԿԻԱՆՈՍ
Սերը դեպի հայրենիքը քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է: ՆԱՊՈԼԵՆ ԲՈՆԱՊԱՐՏ
Սուրբ է հայրենիքը: Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է կռվել ու մեռնել իր հայրենիքի համար, եթե հարկ լինի: Բայց նրան չի կարելլի ստիպել, որ նա խաբի ու ստի, թեկուզ հանուն հայրենիքի: ՇԱՌԼ ՄՈՆՏԵՍՔՅՈ
Օտար երկիրը հայրենիք չի դառնա: ԻՈՀԱՆ ՎՈԼՖԳԱՆԳ ԳՅՈԹԵ
Օտարի հողին մի՛ հետամտիր, բայց քո երկիրն էլ նոցա մի՛ մատնիր: ՌԱՓԱՅԵԼ ՊԱՏԿԱՆՅԱՆ