
Աֆորիզմներ Սուրբ ծննդյան և Ամանորի մասին
Սուրբ ծննդյան ժամանակ կարևորը սրտերը բացելն է, այլ ոչ թե նվերները: ՋԵՆԻՍ ՄԵԴԻՏԵՐ
Մարդանցից քանի՞սն են ընդունում Հիսուսի ծնունդը: Իսկ քանիս՞ն են հետևում նրա պատգամներին: ԲԵՆՋԱՄԻՆ ՖՐԱՆԿԿԼԻՆ
Եթե քո սրտում չկա Սուրբ ծնունդ, դու այն չես գտնի տոնածառի տակ: ՌՈՅ Լ. ՍՄԻԹ
Սուրբ ծննդյան միակ երազանքս խաղաղությունն է աշխարհի բոլոր երեխաների համար: ՕԴՐԻ ՀԵՓԲԵՐՆ
Սուրբ ծննդյան իրականությունը կայանում է նրանում, որ մենք մենակ չենք: ԹԵՅԼՈՐ ԿՈԼԴՈՒԵԼ
Սուրբ ծնունդը ժամանակահատված չէ, այլ մտածելակերպ: ՄԵՐԻ ԷԼԵՆ ՉԵՅԶ
Ես կրկին մեկ տարով ավելի երիտասարդ եմ, քան կլինեմ մյուս հունվարին: ՅԱՆԻՆԱ ԻՊՈԽՈՐՍԿԱՅԱ
Դու չես գտնի Սուրբ ծննդյան իրական ուրախությունը ո՛չ վազքի և շտապողականության մեջ՝ փորձելով հասցնել ամեն ինչ, ո՛չ էլ՝ նվերներ մեջ: Իրական ուրախությունը դու կգտնես, երբ կդարձնես Փրկչին առանցքն ամեն ինչի: ԹՈՄԱՍ Ս. ՄՈՆՍՈՆ
Ամեն տարի էլ ավելի է դժվարանում տեսնել մեր տեր Հիսուս Քրիստոսի ծնունդը Սուրբ ծննդյան նվերների փաթեթավորված շերտերի միջով: ԷԴՄՈՒՆԴ ՈՒԱՅԴ