Աֆորիզմն իմաստախոսության մի դրսևորում է, որի միջոցով կարելի է արտահայտել մի ամբողջ գաղափար՝ սեղմ, բայց դիպուկ: Այն յուրահատուկ համ ու հոտ է տալիս բանավոր խոսքին, գեղարվեստորեն համեմում է գրավոր խոսքը:
Աֆորիզմներ կան մարդկային աշխարհընկալման յուրաքանչյուր իրավիճակի մասին, որոնք ասվել ու ասվում են մեծերի կողմից: