Շոգ եղանակին հաճելի է ըմպել մի գավաթ զովացնող և միևնույն ժամանակ հագեցնող ըմպելիք։

Բանանով կոկտեյլ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
բանան – 200 – 250 գ (1 հատ)
վանիլային պաղպաղակ – 100 գ
կաթ – 150 մլ։
Բանանով կոկտեյլի պատրաստման եղանակն է․
տարայի մեջ լցնել կեղևից մաքրած ու մի քանի մասի բաժանած բանանը և հարել բլենդերով։ Ապա հարած բանանի վրա ավելացնել պաղպաղակն ու սառը կաթը և կրկին հարել։
Պատրաստի կոկտեյլը կարելի է մատուցել անմիջապես կամ որոշակի ժամանակ սառնարանում սառեցնելուց հետո։