Բոլոր մայրիկներն ու տատիկները հաճույքով են համեղ ուտեստներ ու քաղցրահամ խմորեղեններ պատրաստում իրենց սիրելի մանչուկների համար։ Նրանք էլ, իրենց հերթին, կարող են իրենց երախտիքն արտահատել այսպիսի ինքնաշեն բացիկի միջոցով՝ թեթևակի ակնարկելով, որ սպասում են իրենց սիրելի ուտեստի համտեսմանը։

Մայրիկի և տատիկի համար «Գոգնոց» բացիկ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
գունավոր թղթեր
գունավոր մատիտներ
մկրատ
սոսինձ։
Մայրիկի և տատիկի համար «Գոգնոց» բացիկի պատրաստման եղանակն է․
սպիտակ թղթի վրա նկարել կամ տպել գոգնոցի գրպանն ու խոհարարական պարագաները (դրանք կարող են լինել կամայական ձևի ու քանակության), ապա մկրատով առանձնացնել ու ներկել մատիտներով։

Գունավոր հիմնական թուղթը երկարությամբ երկտակել ու վերևի մասում կտրվածքի միջոցով ձևավորել գոգնոցը։
Գոգնոցի վրա սոսնձել գրպանն ու խոհարարական պարագաները, ինչպես նաև մեկ այլ թղթի երկարությամբ 1 – 1,5 սմ լայնությամբ 2 երիզները․ մեկն ամբողջական՝ ձևավորելով վզի հատվածը և երկրորդը կիսած՝ ձևավորելով գոտկատեղի կապիչները։
Բարեմաղթանքը կարելի է գրել հակառակ կողմում կամ փոքրիկ թղթի վրա՝ այն տեղավորելով գրպանիկի մեջ։
