Բացիկ մարտի 8 –ի համար «Մայրիկիս»

Մարտի 8 –ին՝ կանանց միջազգային օրը, ընդունված է կանանց ծաղիկներ նվիրել: Իսկ յուրաքանչյուր կնոջ համար ստացված ծաղիկներն առավել թանկ ու հաճելի են, եթե պատրաստված են իր երեխայի ձեռքերով:

«Մայրիկիս» մարտի 8-ի համար բացիկ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

սպիտակ և երկկողմանի գունավոր թղթեր

ծառի բարակ ճյուղ

սոսինձ

մատիտ

մկրատ:

«Մայրիկիս» մարտի 8-ի համար բացիկ պատրաստելու եղանակն է.

սկզբում հարկավոր սպիտակ թղթի վրա ուրվագծել ձեռքն ու զգուշությամբ կտրելով՝ հեռացնել ավելորդ մասերը:

Այնուհետև գունավոր թուղթը երկտակել այնպես, որ ստացվի բացիկ, որի մեջ հնարավոր լինի բարեմաղթանք գրել: Ապա վրան սոսնձել սպիտակ թղթից կտրված ձեռքի ափն այնպես, որ հնարավոր լինի մատները դեպի հետ ծալել ու սոսնձել ափին:

Նախատեսված ճյուղը սոսնձել ափի կենտրոնում, ապա սոսնձել նաև մատները:

Գունավոր թղթերից նախօրոք կտրտած տերևներն ու ծաղիկները խնամքով փակցնել ճյուղերին:

Պատրաստի բացիկը ձևավորել ըստ երևակայության ու ճաշակի: