Գազարի օգտակար հատկոււթյունների մասին գիտեն բոլորը: Այս բանջարեղենն անփոխարինելի է հատկապես մանկահասակ երեխաների համար: Այդ իսկ պատճառով գազարի խյուսը հանդեսանում է հիանալի հավելյալ սնունդ մինչև 1 տարեկան երեխաների համար:

Գազարի խյուսը պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
գազար – 1 հատ
կաթ – 2 ճ. գ
կարագ կամ բուսայուղ– ¼ թ. գ:
Այս օգտակար խյուսի պատրաստման եղանակն է.
գազարը խոզանակով լավ լվանալ, մաքրել կեղևից և քերիչով քերել: Լցնել կաթսայի մեջ, վրան ավելացնել եռացող այնքան ջուր, որ գազարը հազիվ ծածկվի: Եփել մարմանդ կրակով՝ մինչև լավ փափկի: Տաք վիճակում մաղով անցկացնելով՝ խյուս պատրաստել:
Այնուհետև ստացված խյուսը կրկին լցնել կաթսայի մեջ, վրան ավելացնել տաք կաթն ու կարագը և մի քանի վայրկյան եռացնել: