Գանաշ՝ մեղրով

Գանաշն ունի պատրաստման բազմաթիվ տարբերակներ։ Մեղրով գանաշն ունի գեղեցիկ ու առանձնահատուկ փայլ, մեղրի թույլ արտահայտված հոտ ու նրբահամություն։ Այն հիանալի տարբերակ է տորթերի երեսպատման համար։

Տարբերակ 1

Մեղրով գանաշ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

մուգ շոկոլադ – 150 գ

մեղր կամ եգիպտացորենի օշարակ – 2 թ․ գ

սերուցք՝ 33% յուղայնությամբ – 150 մլ։

Մեղրով գանաշի պատրաստման եղանակն է․

գոլորշու վրա տաքացնել սերուցքն ու մեղրը, ապա ավելացնել շոկոլադի կտորներն ու խառնել այնքան, մինչև շոկոլադն ամբողջությամբ հալվի։

Կարելի է օգտագործել ինչպես տաք, այնպես էլ սենյակային ջերմաստիճանում։

Տարբերակ 2

Մեղրով գանաշ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

դառը շոկոլադ – 150 գ

սերուցք – 100 մլ

կարագ – 50 գ

մեղր – 50 գ։

Մեղրով գանաշի պատրաստման եղանակն է․

գոլորշու կամ շատ թույլ կրակի վրա տաքացնել սերուցքը, ապա ավելացնել շոկոլադի կտորներն ու անընդհատ խառնել, որ շոկոլադը հալվի ու զանգվածը լինի համասեռ։ Այնուհետև ավելացնել կարագն ու շարունակել խառնել։ Վերցնել կրակից կամ գոլորշու վրայից, ավելացնել մեղրը, լավ խառնել, թողնել՝ մի քիչ հովանա ու օգտագործել։