Գասպաչոն իսպանական խոհանոցի առավել մեծ տարածում գտած ու համբավ վայելող բանջարեղենային սառը ապուր է, որի պատրաստման գործընթացն իրենից որևէ բարդություն չի ներկայացնում։

Գասպաչո պատրաստելու համար անհրաժեշտ են՝
լոլիկ – 450 գ․
կարմիր բուլղարական պղպեղ՝ թարմ կամ պահածոյացված – 1 – 2 հատ
վարունգ՝ մեծ չափսի – 1 հատ
լոլիկի հյութ – 1 լ
կարմիր գինու քացախ – 1 – 2 ճ․ գ․
ձիթայուղ – 2 – 4 ճ․ գ․
սխտոր – 3 – 4 պճեղ
սոխ՝ ըստ ցանկության – 0,5 – 1 գլուխ
համեմ կամ ծիտրոն՝ ըստ ցանկության – մի փոքր փունջ
աղացած սև ու կարմիր պղպեղներ
աղ։
Գասպաչոյի պատրաստման եղանակն է․
սոխն ու սխտորը 1 ճ․ գ․ ձիթայուղով թեթևակի տապակել։ Լցնել բլենդերի տարայի մեջ, ավելացնել կտրտած լոլիկը, կտրտած, սերմերը հեռացրած վարունգն ու կարմիր պղպեղը և լավ հարել։
Այնուհետև ավելացնել լոլիկի հյութը, քացախը, մնացած ձիթայուղը, կտրտած կանաչին ու համեմել աղով և պղպեղներով։ Կրկին լավ հարել, լցնել փակվող տարայի մեջ ու տեղադրել սառնարանում։
Մատուցել սառը վիճակում՝ ձևավորելով կանաչու ճյուղով։