Այս թխուկը հագեցնող է և միևնույն ժամանակ դյուրամարս, պատրաստվում է շատ հեշտ, ունի գեղեցիկ տեսք ու անկնարագրելի համեղ է։

Դդմիկով ու մսով թխուկ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
դդմիկ – 1,2 կգ
հավի կամ տավարի աղացած միս – 400 գ
սոխ՝ միջին չափսի – 3 գլուխ
տոմատի մածուկ – 2 ճ․ գ․
լոլիկ – 0,5 – 0,8 կգ
պինդ տեսակի պանիր՝ ցանկության դեպքում – 100 գ
ձու – 4 հատ
թթվասեր – 150 գ
բուսայուղ – 1 ճ․ գ․
սև աղացած պղպեղ
աղ։
Դդմիկով ու մսով թխուկի պատրաստման եղանակն է․
տաք թավայի մեջ բուսայուղով ու շատ մանր կտրտած սոխով սոխառած պատրաստել, ապա ավելացնել տոմատի մածուկը, տապակել մի քանի վայկյան, որից հետո ավելացնել աղացած միսը և տապակել մինչև պատրաստ լինելը, համեմել աղով ու սև պղպեղով և վերցնել կրակից։
Դդմիկը քերել խոշոր քերիչով, համեմել աղով ու թողնել որոշ ժամանակ, այնուհետև քամելով հեռացնել ավելորդ հյութը։
Ջեռոցի համար նախատեսված կաղապարը պատել բուսայուղով ու խնամքով և հավասարաչափ տարածել դդմիկի կեսը, վրան տարածել մսային շերտը, ծածկել մնացած դդմիկի շերտով։ Այդ ամենի վրա լցնել հարած ձվի ու թթվասերի խառնուրդը։ Վերջում շարել լոլիկի շերտերն ու պատել քերած պանրով։
Թխուկը թխել 180 ˚C տաքացրած ջեռոցում 30 – 35 րոպե՝ մինչև պատրաստ լինելն ու վարդագունելը։
Դդմիկով ու մսով թխուկը մատուցել տաք վիճակում։
