Բանջարեղենի ու մսամթերքի համադրությամբ համեղ ու ախորժելի ուտեստների բաղադրատոմսեր հայտնի են բոլոր տնային տնտեսուհիներին։ Դդմով ու մսագնդիկներով պատրաստված այս խյուսապուրն էլ անպայման կգրավի իր տեղն այդ ցանկում։

Կոլոլակով դդմով խյուսապուր պատրաստելու համար անհրաժեշտ են՝
դդում — 1 կգ
բուսայուղ — 2 ճ․ գ +1 տապ․
ծիտրոն (тимьян) – 2 -3 ճյուղ
հազրեվարդ (розмарин) — 2 — 3 ճյուղ
սխտոր – 3 — 4 պճեղ
սերուցք կամ կաթ – 1 բաժակ
հավի (խոզի, տավարի) աղացած միս – 0,5 կգ
սոխ – 1 գլուխ
չամանի աղացած սերմեր (тмин) — 1 պտղունց
սպիտակ աղացած պղպեղ – 1 պտղունց
կերակրի կամ ծովային աղ։
Կոլոլակով դդմով խյուսապուրի պատրաստման եղանակն է․
դդումն առանց կեղևազրկելու, խոշոր կտորներով կտրտել, շարել ջեռոցի տապակի մեջ, համեմել աղով, ցողել 2 ճ․ գ բուսայուղ, վրան շարել հազրեվարդի ու ծիտրոնի ճյուղերը, բարակ շերտերով շերտատած սխտորը։ Խորովել նախապես 200 °C տաքացրած ձեռոցում մոտ 20 — 30 րոպե՝ մինչև դդմի փափկելը։
Խորոված դդումը մաքրել սխտորի շերտերից, հազրեվարդի ու ծիտրոնի ճյուղերից, ապա հեռացնել նաև կեղևը, իսկ պտղամիսը բլենդերով հարել այնքան, մինչև համասեռ զանգված դառնա։

Հավի աղացած մսին ավելացնել մանր կտրտած կամ աղացած սոխը, համեմել աղով, սպիտակ աղացած պղպեղով (կարելի է փոխարինել սև պղպեղով), չամանով ու լավ խառնել։ Ստացված զանգվածից ձևավորել ընկույզի մեծությամբ կոլոլակներ։
Տաք թավայի մեջ լցնել 1 ճ․ գ բուսայուղ և մսագնդիկները տապակել բոլոր կողմերից՝ մինչև պատրաստ լինելը։

Դդմի խյուսի վրա ավելացնել սերուցքը, դնել կրակին և եռման հասցնել (ըստ անհրաժեշտության՝ համեմել աղով)։ Եռալուն պես խյուսապուրի մեջ ավելացնել պատրաստի կոլոլակները և եռացնել 2 — 3 րոպե։
Մատուցելիս ձևավորել ծիտրոնի կամ հազրեվարդի թարմ տերևներով։
