Դոնդողապատ խոզենի

Մսի և դոնդողի համադրությամբ այս ինքնատիպ սառը խորտիկը կհավանեն հատկապես մսով դոնդողի (սառնախաշ, холодец) սիրահարները։ Դոնդողապատ խոզենին տոնական տեսք կհաղորդի սեղանին։

Դոնդողապատ խոզենի պատրաստելու համար ահրաժեշտ են՝

խոզենի (буженина) – 450 գ

արգանակ – 200 մլ

դոնդող – 2 ճ․ գ։

Դոնդողապատ խոզենու պատրաստման եղանակն է․

քառակուսի կամ ուղղանկյուն խորը տարայի մեջ միմյանց կիպ շարել բարակ շերտատած խոզենու (կարելի է փոխարինել երշիկով, խոզապուխտով, խաշած մսով կամ այլ մսամթերքով) կտորները, հարթեցնել՝ ստանալով ամբողջական շերտ։

Խոհարարական վրձնով կամ պարզապես գդալով մսային շերտի վրա բարակ շերտով տարածել արգանակի և դոնդողի լուծույթը, շարել մսային կտորների հաջորդ շերտը, կրկին պատել դոնդողային լուծույթով։

Շերտերը հաջորդականությամբ շարել մինչև բաղադրիչների վերջանալը կամ խորտիկի նախընտրելի բարձրությանը հասնելը։

Խորտիկը երկու ժամով տեղադրել սառնարանում։

Այնուհետև տարրան մի քանի վայրկյանով դնել տաք ջրի մեջ, որպեսզի խորտիկը հեշտ առանձնանա տարրայից։

Դոնդողապատ խոզենին տեղադրել մատուցման ափսեի մեջ, կտրտել ու մատուցել։