Դպրոցի ճամփան

Ձմեռվա բուքին,

Սառնամանիքին

Դպրոցի ճամփան

Դժար է, երկար՝

Շատերի համար։

Զվարթ գարունքին,

Երգին ու ծաղկին

Դպրոցի ճամփան

Կարճ է, դուրալի

Կարծես ավելի։

Իսկ ով սեր ունի

Մեզ պե ուսւմի,

Դպրոցի ճամփան

Միշտ կարճ է, սիրուն՝

Ձմեռ թե գարուն։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ