Ելակի ջեմը կարելի է օգտագործել ինչպես առանձին, այնպես էլ թխվածքների ու աղանդերների մեջ:

Ելակի ջեմի նախապատրաստման տևողությունը 20ր է, եփման տևողությունը՝ 20 ր: Նշված չափաբաժնից ստացվում է 450 մլ-անոց 3 տարրա:
Ելակի ջեմ պատրաստելու համար ահրաժեշտ են՝
ելակ – 1 կգ
շաքարավազ – 800 գ
կիտրոնի հյութ – 4 ճ. գ:
Ելակի ջեմի պատրաստման եղանակն է․
Կաթսայի մեջ լցնել լվացած, պոչերը հեռացրած և չորացրած ելակները և տրորելով խյուս պատրաստել:
Ավելացնել շաքարավազն ու կիտրոնի հյութը: Եփել մարմանդ կրակով՝ հաճախակի խառնելով զանգվածը, որ չայրվի, և շաքարավազն ամբողջությամբ հալվի:
Ապա կրակը թեժացնել և, անընդհատ խառնելով, եփել մինչև ջերմաստիճանը դառնա 105°C, կամ ունենա համապատասխան թանձրություն՝ 10-15 ր:
Վերցնել կրակից և անմիջապես լցնել նախապես մանրէազերծված (ստերիլիզացված) ապակե տարաների մեջ, փակել:
Այս հիանալի ելակի ջեմի պիտանելիության ժամկետը 1 տարի է: