Թթի և ելակի սիրահարների համար պարզապես սիրելի ու անփոխարինելի կարող է դառնալ այս հիանալի ջեմի բաղադրատոմսը:

Ելակի և թթի ջեմի պարաստման համար անհրաժեշտ են՝
ելակ — 1 կգ
սև թութ — 1 կգ
շաքարավազ – 1 կգ:
Ելակի և թթի ջեմի պարաստման եղանակն է.
ելակն ու թութը լվանալ հոսող ջրով և թողնել, որ լավ ջրքամվի:

Ապա միասին տրորելով պատրաստել խյուս՝ ստանալով միասեռ զանգված:
Ավելացնել շաքարավազն ու, անընդհատ խառնելով, եփել միջին կրակով մինչև պատրաստ լինելը՝ մոտ 20 ր:
Եռալու ընթացքում հավաքված փրփուրը կարելի է նաև չհավաքել, քանի որ հովանալիս այն կրկին տարրալուծվում է:
Ելակի և թթի ջեմը վերցնել կրակից, անմիջապես լցնել նախապես մանրէազերծված ապակե տարաների մեջ և փակել: