Ելակով թխվածքաբլիթային գնդիկներ

Ամառային կոնֆետների այս բաղադրատոմսը հավանության կարժանանա հատկապես մայրիների կողմից, ում բալիկները շատ են սիրում կոնֆետներ, բայց չեն սիրում կաթնաշոռ ու ելակ։ Այս կոնֆետներն անփոխարինելի աղանդեր են ամառային տապին սուրճի հետ վայելելու համար։

Ելակով թխվածքաբլիթային գնդիկներ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

թխվածքաբլիթ – 200 գ

կարագ – 90 գ

կաթնաշոռ – 150 գ

կոկոսի քերուկ – 20 գ

ելակ – 150 գ

շաքարի փոշի – 2 ճ․ գ

սպիտակ շոկոլադ – 50 գ։

Ելակով թխվածքաբլիթային գնդիկների պատրաստման եղանակն է․

համաչափ մանր փշրված թխվածքաբլիթի վրա ավելացնել հալված կարագը և լավ խառնել։

Այնուհետև ավելացնել կաթնաշոռն ու շաքարի փոշին և ձեռքերով հունցել՝ մինչև ստացվի խմորանման զանգված։

Ստացված զանգվածից պատրաստել ընկույզի մեծության գնդիկներ։

Գնդիկը ձեռքով տափակեցնելով բացել, կենտրոնում դնել միջին մեծության, լավ լվացած ու չորացրած ելակը։

Խմորանման զագվածը կրկին դարձնել գնդաձև՝  եզրերից համաչափորեն ու զգուշությամբ հավաքելով այնպես, որ ելակը մնա կենտրոնում։

Պատրաստի գնդիկները թաթախել կոկոսի քերուկի և քարած շոկոլադի խառնուրդի մեջ։ Կարելի է թաթախել նաև քերած սև շոկոլադի մեջ։

Ելակով թխվածքաբլիթային շատ համեղ գնդիկները թողել սառնարանում 20-30 րոպե՝ սառչի։ Մատուցելիս ցանկալի է ձևավորել դաղձի թարմ տերևնով։