Եղինջն ու մաղադանոսը հարուստ են օգտակար նյութերով ու վիտամիններով, իսկ դրանցով պատրաստված ուտեստները համեղ ու առողջարար են։

Եղինջով ու մաղադանոսով յուղաբլիթներ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
մածուն կամ թթված կաթ – 250 մլ
ալյուր – 200 գ
ձու – 2 հատ
եղինջ – 50 – 60 գ
մաղադանոս – 20 – 30 գ
խմորի փխրեցուցիչ – 1 թ․ գ
շաքարավազ՝ ըստ ճաշակի – 1 թ․ գ
բուսայուղ
աղ։
Եղինջով ու մաղադանոսով յուղաբլիթների պատրաստման եղանակն է․
թասի մեջ հարել ձուն ու ավելացնել կաթը։ Ավելացնել ալյուրի, աղի, շաքարավազի ու փխրեցուցիչի խառնուրդը, լավ հարել։
Լավ լվացած եղինջը ծածկել եռացող տաք ջրով ու թողնել մոտ 1 րոպե։ Ջրքամել ու մանր կտրտել։
Կտրտած եղինջն ավելացնել խմորին, խառնել, ապա ավելացնել նաև մանր կտրտած մաղադանոսն ու կրկին խառնել։
Խմորը թողնել 20 րոպե՝ հանգստանա։
Միջին կրակի վրա՝ տաք բուսայուղի մեջ, գդալով լցնել խմորից ու տապակել երկու կողմից՝ մինչև ոսկեգունելը։
Մատուցել տաք վիճակում՝ սխտորաթթվասերային թանձրուկով, մայոնեզով կամ թթվասերով։
