Զատիկներ

Գարնան ավետաբեր ամենասիրելի միջատներից մեկը՝ զատիկը, երեխաների հետ կարելի է շատ հեշտ և արագ պատրաստել:

Զատիկներ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

շոկոլադե ձվիկների կաղապարներ

կարմիր և սև գուաշներ՝ վրձինով

մետաղալար կամ բարակ շիվեր

սոսնձային ատրճանակ:

Զատիկներ պատրաստելու եղանակն է.

շոկոլադե ձվիկների կաղապարները կարմիր ներկել և թողնել չորանա: Սև գուաշով (կարելի է նաև մանիկյուրով կամ այլ ներկով) նկարել զատիկի գլուխը, կետիկները, թևերի միջին գիծը: Աչքերը նկարել դեղին կամ սպիտակ գույնով:

Մետաղալարից կամ շիվերից պատրաստել ոտիկները, ներկել սև գույնով: Սոսնձային ատրճանակով ամրացնել կաղապարին:

Գրեթե նույն սկզբունքով էլ կարելի է զատիկներ պատրաստել մետաղական կան պլաստիկե կապարիչներից: