Միանգամյա օգտագործման բաժակները հիանալի հիմք կարող են դառնալ զատկային զամբյուղի համար:

Միանգամյա օգտագործման բաժակից զատկային զամբյուղ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
միանգամյա օգտագործման բաժակ
սոսնձային ատրճանակ
ստվարաթուղթ
բարակ պարան
ցանկացած զարդարանք՝ ըստ երևակայության ու ճաշակի:
Միանգամյա օգտագործման բաժակից զատկային զամբյուղի պատրաստման եղանակն է.
բաժակի տակից պարանը կիպ դասավորությամբ սոսնձել մինչեւ բաժակի 2/3-ը: Կտրել ավելորդ հատվածը:
Ստվարաթղթից 1 սմ լայնությամբ և բռնակի համար նախատեսած երկարությամբ ուղղանկյուն կտրել և սոսնձել բաժակի վրա:

Ձևավորել միանգամյա օգտագործման բաժակից զատկային զամբյուղն ըստ ճաշակի:

