Թուրինջի (գրեյֆրուտ) ինքնատիպ դառնությունն ու անանուխի թարմեցնող համն առաջին հայացքից գուցե անհամատեղելի թվան, սակայն համային այդ համադրությունից ստացվում է անմոռանալի ու յուրահատուկ համով ու բույրով թարմացնող կոկտեյլ։

Թուրինջով և անանուխով կոկտեյլ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
թուրինջ – 2 հատ
ջուր – 2 բաժակ
թարմ կամ չորացրած անանուխ – 5 – 6 տերև
շաքարավազ – 150 գ։
Թուրինջով և անանուխով կոկտեյլի պատրաստման եղանակն է․
կաթսայի մեջ լցնել ջուրը, շաքարավազն ու անանուխը և մարմանդ կրակով եփել մի քանի րոպե՝ ամբողջությամբ լուծելով շաքարավազը։
Վերցնել կրակից, հեռացնել անանուխի տերևները և ավելացնել թուրինջներից քամած հյութը, ապա լավ խառնել։
Կոկտելը հովացնել և մատուցել՝ գավաթը ձևավորելով անանուխի թարմ տերևներով ու թուրինջով։
Կարելի է մատուցել ինչպես առանց սառույցի, այնպես էլ մի քանի կտոր սառույցով։