Յուրաքանչյուր ազգի ծիսական խոհանոց ունի իրեն բնորոշ կերակրացանկ: Իտալիայում զատկային սեղանի համադամ ուտեստների շարքում իր առանձնահատուկ տեղն ունի զատկային հացը:

Իտալական զատկային հաց պատրաստելու համար անհրաժեշտ են՝
խմորիչ — 8 գ
սերուցք — 180 մլ
կաթ — 180 գ
ալյուր — 700 գ
շաքարավազ – 1.5 բաժակ
աղ — 1 պտղունց
ձու — 3 հատ հում և 6 հատ զատկային
քունջութ կամ այլ մանր կոնֆետներ:
Իտալական զատկային հացի պատրաստման եղանակն է.
խորը թասի մեջ խառնել տաք կաթը, խմորիչը, շաքարավազը, աղը և սերուցքը: Վրան ավելացնել հարած 2 ձուն, ապա նաև ալյուրի կեսը: Խառնել և, քիչ-քիչ ավելացնելով ալյուրի մյուս կեսը, հունցել խմոր: Խմորը մոտ 1ժամ թողնել տաք տեղում, որ հասունանա:
Հասունացած խմորը բաժանել 6 հավասար գնդի: Յուրաքանչյուր գունդն էլ իր հերթին բաժանել 2 հավասար մասի: Գնդերից 25-30 սմ երկարությամբ գլանակներ պատրաստել:
Յուղած թավայի վրա, երկուական գլանակ իրար փաթաթելով, ձևավորել շրջան: Թողնել ևս 1 ժամ: Այնուհետև վրան ձու քսել, մեջտեղում դնել ներկած ձուն, ցողել քունջութով և թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում 25-30 րոպե՝ մինչ կարմրելը:

Մեջտեղում դրվող ներկած ձուն կարող է լինել նաև կիսաեփ, քանի որ ջեռոցում այն նույնպես պետք է եփվի:
Իտալական զատկային հացը հանել ջեռոցից, թողնել, որ հովանա և մատուցել:
