Բանջարեղենային հետաքրքիր համադրությամբ այս ուտեստը, պահածոյացնելու հնարավորության շնորհիվ, կարելի է վայելել կլոր տարին։

Լոբով ու սմբուկով ուտեստ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
սմբուկ – 1 կգ
սպիտակ կամ կարմիր լոբի – 250 գ
լոլիկ – 700 – 800 գ
բուլղարական պղպեղ – 250 գ
գազար – 250 գ
սխտոր – 3 – 5 պճեղ
շաքարավազ՝ ըստ ցանկության – 2 – 4 ճ․ գ․
քացախ՝ 9% — անոց – 50 մլ
բուսայուղ – 200 գ
ջուր – 100 – 150 մլ
աղ – 1 ճ․ գ։
Լոբով ու սմբուկով ուտեստի պատրաստման եղանակն է․
մսաղացով աղացած, բլենդերով մանրացրած կամ մանր կտրտած լոլիկին ու ճզմած սխտորին ավելացնել բուսայուղը, աղն ու շաքարավազը և եփել 5 րոպե։ Այնուհետև ավելացնել ձողիկաձև բարակ կտրտած պղպեղն ու գազարը, ջուրը և հասցնել եռման, որից հետո ավելացնել կեղևազրկած և խորանարդաձև մանր կտրտած սմբուկը։
Այդ ամենը 5 րոպե եփելուց հետո ավելացնել 1 օր առաջ թրջած ու ջրքամած լոբին ու եփել մարմանդ կրակով մինչև լոբու պատրաստ լինելը։
Պատրաստ լինելուց մի քանի րոպե առաջ ավելացնել քացախը։
Ուտեստ կարելի է մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում։
Այն կարելի է նաև պահածոյացնել․ դրա համար պարզապես հարկավոր է պատրաստ լինելուն պես՝ տաք վիճակում լցնել ապակե մանրէազերծված տարաների մեջ ու ամուր փակել մետաղական կափարիչով։ Տարաները լրացուցիչ եռացնելու կարիք չկա։