Լուսնային մատնահարդարում

Լուսնային մատնահարդարումն իր ինքնատիպ ու յուրօրինակ տեսքով աննկատ մնալ չի կարող: Մատնահարդարման մյուս եղանակներից տարբերվում է նրանով, որ ձևավորման շեշտը դրվում է եղունգի հիմքի վրա: Այս տարբերակը հնարավորություն է տալիս համարձակորեն ստեղծագործել, համադրել ցանկացած ոճեր:

Տնային պայմաններում լուսնային մատնահարդարման համար անհրաժեշտ են՝

մանիկյուր

բարակ վրձին

ձևակաղապար (տրաֆարետ):

Ոճային և հետաքրքիր տեսք ստանալու համար հարկ է ճիշտ համադրել գույներն ու կիրառելու համար նախատեսված զարդարանքները: