Խաղողի տերևներով պատրաստված տոլման իր ուրույն տեղն ունի հայկական խոհանոցում։ Ամռանն այն կարելի է պատրաստել խաղողի թարմ ու փափուկ տերևներից, իսկ ողջ տարին այն վայելելու համար անհրաժեշտ է պահածոյացնել խաղողի տերևները։
Խաղողի տերևների պահածոյացման եղանակները շատ են ու դրանցից մեկը սառեցման եղանակն է։

Խաղողի տերևները սառեցնեու համար անհրաժեշտ է ընտրել փափուկ ու ճկուն, առանց վնասվածքների խոշոր տերևներ։
Հարկավոր է հեռացնել տերևների պոչիկնեը, սրբել խոնավ սրբիչով ու լավ չորացնել անձեռոցիկով, որպեսզի ավելորդ խոնավություն ու սրբիչի մազմզուկներ չմնան տերևի մակերևույթին։
Իրար վրա շարելով միաչափ 10 տերև՝ գլանաձև ամուր փաթաթել, իսկ գլանակն անմիջապես փափաթել սննդային թաղանթով։

Պատրաստի գլանակները դասավորել սննդային տոպրակի մեջ պահել սառցախցիկում։
Օգտագործելուց որոշ ժամանակ առաջ հարկավոր է գլանակները հանել սառցախցիկից ու թողնել սենյակային պայմաններում՝ հալվելու համար։ Կարելի է նաև սառցախցիկից հանելուց հետո սննդային թաղանթով փաթաթած վիճակում դնել եռացող ջրի մեջ, թողնել մի քանի րոպե, հանել, հեռացնել սննդային թաղանթն ու զգուշությամբ բացել գլանակը։