Բոլոր փոքրիկ արքայադուստրերն էլ սիրում են ընդօրինակել իրենց մայրիկներին թե՛ տնային գործերում, թե՛ անձնական հիգիենայի ու շպարի ոլորտում։
Մատնահարդարումը փոքրիկների համար ոչ միայն գեղեցկանալու միջոց է, այլ նաև նկարելու, ստեղծագործելու ևս մեկ հնարավորություն։

«Փոքրիկ մատնահարդար» խաղը պատրաստելու համար անհրաժեշտ են՝
մատիտ
մկրատ կամ գրասենյակային դանակ
ստվարաթուղթ
եղունգի բազմերանգ լաքեր։
«Փոքրիկ մատնահարդար» խաղի պատրատման եղանակն է․
մատիտով ստվարաթղթի վրա ուրվագծել աջ և ձախ ձեռքերն ու մկրատի կամ գրասենյակային դանակի օգնությամբ հեռացնել ավելորդ մասերը, իսկ մատների վրա նկարել եղունգներ։
Խաղալու համար պարզապես հարկավոր է երեխային հանձնել ստվարաթղթե ձեռքերն ու գունավոր լաքերը և առաջարկել ներկել եղունգներն՝ ըստ ճաշակի ու երևակայության։