Բալի սիրահարները հնարավորություն ունեն այն համտեսել թարմ,սառեցված, պահածոյացնած ու չորացրած վիճակներում։ Ի շնորհիվ այս բաղադրատոմսի՝ նրանք այժմ հնարավորություն կունենան այն վայելելու նաև տապակած՝ խմորապատ վիճակում։

Խմորապատ բալ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
բալ կամ կեռաս՝ պոչերով – 0,5 կգ
ալյուր – 200 գ
կաթ – 250 մլ
ձու – 2 հատ
շաքարավազ – 2-4 ճ․ գ
շաքարի փոշի
վանիլ
բուսայուղ։
Խմորապատ բալի պատրաստման եղանակն է․
Ալյուրով, կաթով, ձվով, շաքարավազով ու վանիլով խմոր պատրաստել։ Լվացած բալերը, պոչից բռնելով, թաթախել խմորի մեջ և տապակել շատ տաք առատ բուսայուղի մեջ՝ մինչև ոսկեգունելը։
Բուսայուղից հանելուց անմիջապես հետո դնել թղթե անձեռոցիկի վրա, ապա դեռևս տաք վիճակում վրան առատ շաքարի փոշի ցանել։