Խնձորի յուրահատուկ ջեմ՝ «Բարբարիս» սառնաշաքարային կարամելով

Խոհանոցը մի վայր է, որտեղ երևակայության մեջ ծնված ցանկացած գաղափար կարող է դառնալ իրականություն, մի նոր ու հետաքրքիր, ինքնատիպ բաղադրատոմս։ Խնձորի ջեմի այս բաղադրատոմսն էլ այդպիսի մի ստեղծագործ մտքի արգասիք է․ համեղ է, գեղեցիկ, անսովոր․․․

«Բարբարիս» սառնաշաքարային կարամելով խնձորի ջեմ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

խնձոր – 3 կգ

շաքարավազ – 1 կգ

«Բարբարիս» սառնաշաքարային կարամել – 250 գ

ջուր – 100 մլ։

«Բարբարիս» սառնաշաքարային կարամելով խնձորի ջեմի պատրաստման եղանակն է․

կեղևից ու սերմնատուփից մաքրած խնձորները կտրել կամայական չափսերով, լվանել կաթսայի մեջ, վրան ավելացնել ջուր, փակել կափարիչով։ Եփել շատ թույլ կրակի վրա մինչև սկսի փափկել ու խյուս դառնալ։ Այնուհետև ավելացնել շաքարավազը, խառնել, եփել ևս 15 րոպե, որից հետո ավելացնել կարամելները։ Անընդհատ խառնելով՝ շարունակել եփել այնքան, մինչև կոնֆետներն ամբողջությամբ հալվեն, իսկ ջեմը դառնա անհրաժեշտ թանձրության։

Տաք ջեմը լցնել ապակե մանրէազերծված տարաների մեջ ու ամուր փակել մետաղական կափարիչով։