Հյութեղ ու անուշահամ խնձորների և թթվաշահամ հոնի համադրությամբ պատրաստված պովիդլոն ունի թեթևակի տտիպություն, գեղեցիկ գույն ու անզուգական համ։

Խնձորով և հոնով պովիդլո պատրաստելու համար անհրաժեշտ են՝
խնձոր – 400 գ
հոն – 200 գ
շաքարավազ – 600 գ
ջուր – 0,5 բաժակ։
Խնձորով և հոնով պովիդլոյի պատրաստման եղանակն է․
հյութեղ ու քաղցր խնձորները մաքրել սերմերից ու կեղևներից և կտրտել միջին չափսի խորանարդիկներով, լցնել կաթսայի մեջ։ Վրան ավելացնել կորիզներից մաքրած հասած հոնը, ջուրը, փակել կափարիչով և միջին կրակի վրա դնելով՝ հասցնել եռման։ Ապա կրակը հնարավորինս թուլացնել ու եփել այնքան, մինչև խնձոր սկսի փափկել՝ մոտ 20 րոպե։
Զանգվածը տրորել՝ դարձնելով խյուս, ավելացնել շաքարավազն ու եփել մարմանդ կրակով մինչև պատրաստ լինելը՝ 30 – 40 րոպե։
Խնձորի և հոնի պատրաստի պովիդլոն լցնել ապակե մարէազերծված տարաների մեջ ու անմիջապես փակել մետաղական կափարիչով։
