Տապակած սմբուկ սիրում են շատերը։ Այս բաղադրատոմսը մի նոր տարբերակ է վայելելու սիրելի ուտեստը։

Խոզապուխտով լցոնված սմբուկի ռուլետներ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
սմբուկ – 2 հատ
գազար – 1 հատ
լոլիկ – 1 հատ
խոզապուխտ – 150 գ
պանիր – 100 գ
համեմի աղացած սերմ – ըստ ճաշակի
սխտոր – ըստ ճաշակի
համեմ կամ մաղադանոս – մի քանի ճյուղ
բուսայուղ
աղ։
Խոզապուխտով լցոնված սմբուկի ռուլետների պատրաստման եղանակն է․
լվացած և երկայնակի բարակ շերտատած սմբուկի շերտերին աղ ցանել, թողնել 30 րոպե, ցողել սառը ջրով և չորացնել թղթե սրբիչով։
Այնուհետև տապակել բուսայուղով՝ մինչև կարմրելը, ապա դասավորել թղթե սրբիի վրա, որպեսզի սրբիչն ավելորդ բուսայուղը կլանի։
Բուսայուղի մեջ տապակել քերած գազարը, վրան ավելացնել խորանարդաձև մանր կտրտած լոլիկը և շարունակել տապակել ևս մի քանի րոպե։ Համեմել աղով (եթե պանիրն աղի տեսակի է, ապա աղով համեմելու կարիք չկա), համեմի սերմով, ավելացնել ճզմած սխտորը և կտրտած կանաչին։
Սմբուկի շերտերից յուրաքանչյուրի վրա փռել բանջարեղենային զանգվածի մի մասը, վրան շարել ձողիկաձև բարակ կտրտած խոզապուխտը և ռուլետաձև փաթաթել։
Ռուլետները դասավորել ջեռոցի տապակի մեջ, պատել քերած պանրի շերտով և տեղափոխել նախօրոք 220˚C տաքացված ջեռոց և թողնել այնքան,որ պանիրը հալվի և թեթևակի վարդագունի։
Խոզապուխտով լցոնված սմբուկի ռուլետները կարելի է մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում՝ նախապես ձևավորելով կանաչով տերևներով։