Մսային կարկանդակը շատ հարմար է ընդմիջման, ինչպես նաև նախաճաշի համար՝ մի բաժակ թեյի հետ միասին։

Խոզի մսով կարկանդակ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
խոզի միս – 400 – 500 գ
կարտոֆիլ – 4 – 5 հատ
սոխ – 2 գլուխ
կարագ կամ խոզի ճարպ – 50 գ
ձու – 3 հատ
մայոնեզ – 110 գ
թթվասեր – 100 գ
սոդա – 0,5 թ․ գ
ալյուր – 250 գ
համեմունքներ – ըստ ճաշակի
աղ։
Խոզի մսով կարկանդակի պատրաստման եղանակն է․
ձուն հարել, ավելացնել 100 գ մայոնեզի, թթվասերի ու սոդայի խառնուրդը, համեմել աղով ու լավ խառնել։ Այնուհետև ավելացնել ալյուրն ու կրկին խառնել այնպես, որ ստացվի թթվասերի թանձրության համասեռ խմոր։
Ջեռոցի կաղապարը պատել կարագով կամ բուսայուղով ու խմորի մի փոքր զանգված բարակ շերտով տարածել կաղապարի մեջ։
Խմորի շերտի վրա տարածել շատ բարակ շերտատած կամ ձողիկաձև կտրտած կարտոֆիլի կեսը, համեմել աղով ու նախըտրելի համեմունքներով։
Խոզի աղացած մսին (կարելի է փոխարինել այլ մսատեսակով) ավելացնել մանր կտրտած կամ աղացած սոխը, խոզի աղացած ճարպը (կարագի օգտագործման դեպքում հարկավոր է պարզապես այն բարակ շերտատել ու շարել մսային շերտի վրա), համեմել աղով ու համեմունքներով և լավ խառնել։ Այնուհետև տարածել կարտոֆիլի շերտի վրա։
Մսի շերտը ծածկել կարտոֆիլի մնացած մասով ու կրկին համեմել։
Այնուհետև հավասարաչափ տարածել խմորի շերտը, կաղապարը թեթևակի թափահարել, որպեսզի խմորը հնարավորություն ունենա ներծծվելու կարոֆիլի շերտի մեջ։
Փակել փայլաթիթեղով ու թխել նախապես 180˚C տաքացրած ջեռոցում՝ 50 – 60 րոպե։
Հանել ջեռոցից, հեռացնել փայլաթիթեղը, վրան մայոնեզ քսել ու կրկին վերադարձնել ջեռոց՝ թողնելով 10- 15 րոպե՝ մինչև կարկանդակի պատրաստ լինելն ու թեթևակի ոսկեգունելը։
Կարկանդակը մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում։