Մսային ռուլետները մեծ տարածում ունեն աշխարհում ու պահանջված ուտեստներ են ամենուր։ Որպես միջուկ՝ հիմնականում օգտագործվում են սունկը, կանաչեղենի տեսականին, պանիրը, կաթնաշոռը և այլն։

Պանրով ու սնկով խոզի մսով ռուլետներ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
խոզի փափկամիս – 700 գ
պանիր – 50 գ
սունկ ագարիկոն (շամպինյոն) – 100 գ
ընկույզ – 50 գ
բուսայուղ
աղ
սև աղացած պղպեղ։
Պանրով ու սնկով խոզի մսով ռուլետների պատրաստման եղանակն է․
խոզի միսը կտրտել հավասարաչափ կտորներով, ապա յուրաքնաչյուր կտորը շերտատել հյուսվածքների հակառակ ուղղությամբ, ծածկել սննդային թաղանթով ու խոհարարական մուրճիկով թեթևակի ծեծել այնպես, որ մսակտորները դառնան ավելի բարակ ու հարթ։ Համեմել աղով ու պղպեղով և թողնել որոշ ժամանակ, որպեսզի համեմունքները ներծծվեն։
Սունկը մանր կտրտել ու քիչ բուսայուղով տապակել, ապա թողնել՝ հովանա։ Այնուհետև վրան ավելացնել մանրացրած ընկույզն ու քերած պանիրը։
Թակած մսակտորների մի եզրում 1 – 2 ճ․ գ միջուկ լցնել, հնարավորինս կիպ փաթաթել ու բոլոր բացվող եզրերն ամրացնել ատամի փատիկներով, որպեսզի չքանդվեն ու միջուկը չթափվի, ապա դասավորել բուսայուղով պատած ջեռոցի կաղապարի մեջ։ Կաղապարը ծածկել փայլաթիթեղով ու տեղադրել ջեռոցում։
Պատրաստել 180˚C տաքացրած ջեռոցում մինչև պատրաստ լինելը՝ մոտավորապես 25 – 35 րոպե, ապա հեռացնել փայլաթիթեղն ու ևս 5 րոպե թողնել ջեռոցում, որպեսզի ռուլետները թեթևակի կարմրեն։
Մատուցել տաք վիճակում՝ որպես կիմնական ուտեստ կամ սառը վիճակում՝ որպես խորտիկ։
